Image result for վիգեն սարգսյանի այցը իրանՀՀ պաշտպանության նախարարի այցը հարևան Իրան ռազմական ու պաշտպանական ոլորտում հաջողություններ ու պայմանավորվածություններ ձեռք բերելուց զատ՝ կարևոր է նաև տեղեկատվական դաշտում դրա թողած ազդեցությամբ:

Վիգեն Սարգսյանի այցը ուշի-ուշով լուսաբանվում ու վերլուծվում է նաև ադրբեջանական մամուլի ու փորձագետների կողմից: Հետաքրքրական է, որ պաշտպանության նախարարի այցը Իրան դիտարկվում է որպես հերթական քայլը՝ ուղղված Ադրբեջանի դեմ, ինչպես ՀՀ֊ի, այնպես էլ ԻԻՀ-ի կողմից:
Որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ, իրենց անհանգստությունը հայտնելով Վ. Սարգսյանի` Թեհրան կատարած այցի վերաբերյալ, նշում են, որ դեռևս մի քանի օր առաջ ՀՀ պաշտպանության նախարարը այցով մեկնել էր Մոսկվա ու Թբիլիսի: Փաստացի Հայաստանը փորձում է խորացնել իր ռազմական ու պաշտպանական հարաբերությունները Ադրբեջանի առանցքային հարևանների հետ, ինչն, անկասկած, ալիևյան վարչակարգին լուրջ անհանգստանալու տեղիք է տալիս:

Մեր պետության համար չափազանց կարևոր է, որ նմանատիպ այցերը (իրադարձությունները) թողնեն նաև հոգեբանական ազդեցություններ մեր արևելյան հարևանների վրա, քանզի հենց նման դեպքերում է, որ ադրբեջանցիները հիշում են իրենց «դարավոր» ասացվածքներից մեկը՝ «Fərs, rus erməni budur türkün düşməni»- պարսիկը, ռուսը, հայը՝ ահա սրանք են թուրքի թշնամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել