Ձմռան ցուրտ գիշերներին մեզնից յուրաքանչյուրը երազում է, որ իրեն տաքացնի սիրելին: Անշուշտ, սիրելիի հետ քնելը հրաշալի է: Բայց այդ հաճույքն էլ հակառակ կողմն ունի:

Սկզբում զուգընկերները, զոհելով սեփական հարմարավետությունը, փորձում են հարմարավետություն ստեղծել սիրելիի համար, սակայն ժամանակի ընթացքում անկողնում դառնում է պատերազմի պես՝ ամեն մեկն իր մասին է մտածում:

Ներկայացնում ենք Ջեյքոբ Էնդրյուսի ծիծաղելի նկարազարդումները, որոնցում նկարիչը պատկերել է զուգընկերոջ հետ քնի 6 փուլերը:

Փուլ № 1. Ոսկեդար

Դու և քո երկրորդ կեսը նոր եք սկսել քնել միասին: Դու հոգտարությամբ ես վերաբերվում զուգընկերոջդ, ամեն կերպ աշխատում ես չխանգարել նրա քունը: Այդ ամենը տևում է 1-2 օր, իսկ հետո…

Փուլ № 2. Ջրհեղեղ

Անտանելի շոգի պատճառով դուք սկսում եք սարսափելի քրտնել, մարմինները տհաճ ձևով կպչում են իրար: Այդպիսի պայմաններում քնելը դառնում է գործնականում անտանելի:

Փուլ № 3. Հեռավորություն/մտերմություն

Նա կա՛մ հեռանում է, կա՛մ չափազանց մոտենում…

Փուլ № 4. Ֆանտաստիկ դիրքեր

Զուգընկերդ շատ տարօրինակ դիրքերով է քնում:

Փուլ № 5. Զուգընկերոջ անսպասելի սովորությունները

Նա, բացի ամեն ինչից, խոսում է քնած ժամանակ:

Փուլ № 6. Սկսում ես գնահատել մենակ քնելը

Միայն ոչ մեծ չափաբաժնով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել