Картинки по запросу էներգետիկաՀունվարի 25-27-ին Երևանում անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց տվեց, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն ՀՀ-ում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ։ Համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։
Հարկ է նշել, որ համաժողովում ներկայացվեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։

«Էներգետիկայի շաբաթ 2017» նախաձեռնության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները հաջողությամբ իրականացվել են։ Մասնակցել է ավելի քան 4 տասնյակ ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնել է շուրջ 400-ի։

Համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել արևային էներգետիկայի ոլորտում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը։ Չնայած այն հանգամանքին, որ համաժողովի անցկացման օրերին Երևանում մառախլապատ եղանակ է եղել, դա չի խանգարել, որպեսզի մասնակիցները դրական գնահատեն ՀՀ արևային ռեսուրսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել