Картинки по запросу elmar mammadyarov«Անկասկած, մենք ազատագրելու ենք օկուպացված տարածքները»,- ասել է Մամեդյարովը իր ելույթի ընթացքում: Ադրբեջանի ԱԳՆ-ն երևի «օկուպացված տարածք» ասելով՝ նկատի ունի Արցախը, դե մենք էլ՝ հայերս, դառնում ենք օկուպանտներ, բայց հետաքրքիրն այն է, որ սա լուրջ դեմքով կրկին փորձում է խաբել սեփական ժողովրդին ու արդեն 25 տարի տարբեր ամբիոններից սրա նմանները հայտարարում են, որ շուտով ազատագրելու են Արցախը: Ուղղակի այնքան հիմար են, որ ուշադրություն չեն դարձրել մի հանգամանքի վրա՝ ովքեր այդպես մեծ-մեծ խոսել են, վերջում իրենց մահով մահացել են, բայց Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս չեն տեսել, ականջդ կանչի Հեյդար Ալիև, դու էլ էիր Արցախի դարդով տապակվում:

Հիմա սրանք կրկին ընկել են միջազգային կազմակերպությունների ոտքերը ու բոլորին իրար են խառնում, թե բա՝ Karabakh bizimdir: Սրանք 7 երգ ունեն, 7 էլ նույն բանի մասինա, բայց ամենավատն այն է, որ դեռ սրանց հավատացողներ կան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել