inqnatirArmenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ­ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e­gov.am կայքում: Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման և էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1­-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը: Համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը,բարձրորակ ծառայության ապահովմանը և ուղևորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը:Հայաստանի հետ փաստաթուղթը Ընդհանուր ավիացիոն տարածության մասին (Common Aviation Area Agreement) համաձայնագրի ձև կունենա, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոնց հետ ԵՄ–ն սերտ հարաբերություններ է կառուցում հարևանության իր քաղաքականության միջոցով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել