Բաղադրիչներ
- հավի բուդ - 300 գր
- պանիր - 100 գր
- թթվասեր - 3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- ալյուր - 150 գր
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում մեկ պտղունց աղը և մեկ ճաշի գդալ բուսայուղը: Լցնում ենք 150 մլ եռման ջուրը, գդալով լավ խառնում ենք, ստանում համասեռ զանգված: Պատրաստի խմորը լավ հովացնում ենք:
- Միսը ոսկրերից պոկում ենք ու կտրատում:
- Պանիրը խոշոր քերիչով քերում ենք:
- Կանաչ սոխը մանր կտրատում ենք: Պանիրը, թթվասերը, ձուն, կանաչ սոխն ու մի պտղունց աղը լցնում ենք կաթսայի մեջ և խառնում:
- Այժմ կարկանդակներն ենք պատրաստում: Սեղանին մի քիչ ալյուր ենք ցանում ու խմորը գդալով լցնում վրան: Սեղանի վրա մի քիչ հունցում ենք և անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնում, որպեսզի խմորը ձեռքերին չկպչի:
Խմորը 6 մասի ենք բաժանում, ամեն մի մասը 12 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում: Շրջանի մի կողմում լցնում ենք միսը, վրան աղ ցանում և դնում պանրային զանգվածը: - Ծածկում ենք, կարկանդակի տեսք տալիս և եզրերը պատառաքաղով սեղմում:
- Բուսայուղը թավայի մեջ լավ տաքացնում ենք: Կարկանդակները դնում ենք մեջը և տապակում մինչև ոսկեգունելը: Շրջում ենք, մյուս կողմը նույնպես տապակում: Հետո կրակը հասցնում ենք նվազագույնի, կափարիչը ծածկում ու 5-10 րոպե եփում:
- Մատուցում ենք քանի դեռ տաք են:
Հավի մսով և պանրով կարկանդաներ կարող ենք պատրաստել մի քանի րոպեների ընթացքում ու վայելել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել