Ռուսական Տոլյատի քաղաքում բախվել են մարդատար գնացքն ու Porsche Panamera GTS թանկարժեք մեքենան: Հարվածից հետո գնացքը մեքենային մի քանի տասնյակ մետր քաշել, տարել է: Մեքենավարի խոսքերով՝ մոսկովյան համարներով շքեղ Porsche-ն միանգամից հայտնվել է գնացքի գծերի վրա, և անհնար է եղել արգելակել:

Հետաքրքրական է, որ ընթացքի ժամանակ տասնյակ տոննայանոց գնացքից ստացած հարվածից գերմանական թանկարժեք մեքենան այդքան էլ չի տուժել, էլ չասած, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել: Ճիշտ է, դրա վերանորոգումը թանկ կարժենա, բայց նույնիսկ այդ վիճակում մեքենան հնարավոր է եղել ինքնուրույն հեռացնել գծերից:

Համեմատության համար տեսեք, թե մնացած մյուս դեպքերում ինչ օրն են ընկոնւմ գնացքի հետ բախված մեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել