Ջեյմի Լիվինգսթոնն է Նյու Յորքից՝ սովորական երիտասարդ, ում մասին չէինք իմանա, եթե նրա հետաքրքիր հոբբին չլիներ. նա 18 տարի սովորական լուսանկարչական ապարատով հավերժացրել է իր կյանքի ամեն օրը:

Ջեյմին վաղուց է մահացել, բայց մնացել է 6 000 լուսանկար։ Ահա դրանցից մի քանիսը:

1979 թ. մարտի 31: Նախագծի ամենաառաջին լուսանկարը

1979 թ. մայիսի 27: Ջեյմին՝ ընկերների հետ Բարդ-քոլեջում

1979 թ. հունիսի 15: Ջեյմի Լիվինգսթոնն իր առաջին ինքնալուսանկարն է արել

1980 թ. մարտի 31: Լուսանկար մետրոյում

1980 թ. մայիսի 26: Նա նաև սիրել է իր ընկերներին լուսանկարել

1980 թ. օգոստոսի 11: Polaroid-ով մրցակցուհին

1981 թ. հունիսի 13: Ջեյմին նաև շատ է սիրել կրկես

1980 թ. դեկտեմբերի 6: Երբեմն նրա լուսանկարները թեմատիկ ծանրաբեռնվածություն չեն ունեցել

1981 թ. հուլիսի 26: Անսպասելի լուսանկարներ

1982 թ. մարտի 7: Կարծես Ջեյմին կարողացել է ֆիքսել վիրտուալ իրականության ծնունդը

1982 թ. ապրիլի 11: Նյու Յորքի փողոցներում

1982 թ. ապրիլի 19: Մի՞թե կարելի է չուրախանալ գարունով

1982 թ. հուլիսի 18: Ջեյմին Եվրոպա է մեկնել

1982 թ. հուլիսի 22: Այս լուսանկարը Ֆրանսիայում է արվել:

1983 թ. հունվարի 1: Նոր տարի:

1983 թ. հունվարի 21: Ջեյմին՝ աշխատավայրում: Այն ժամանակ նա եղել է նոր հեռարձակվող MTV ալիքի երաժշտական խմբագիրը:

1984 թ. ապրիլի 3: Նա դասակարգում է լուսանկարները, որոնք այդ ժամանակ արդեն 1 500 հատ են եղել…

1984 թ. մայիսի 5: Polaroid SX-70-ը, պարզվել է, հուսալի տեխնիկա է:

1984 թ. օգոստոսի 3: Առանց կատակների չի լինի:

1985 թ. մայիսի 8: Հայելիները գնալով ավելի հաճախ են հայտնվում Ջեյմիի լուսանկարներում:

1985 թ. սեպտեմբերի 3: Առավոտյան վազք:

1986 թ. մարտի 13:

1986 թ. օգոստոսի 9: Կյանքը հիասքանչ է:

1986 թ. սեպտեմբերի 23: Որոշ լուսանկարներ շատ անձնական և անհավանական ջերմ են:

1986 թ. դեկտեմբերի 12: Սիրելին:

1988 թ. մարտի 30: Ահա այսպիսին է Ջեյմիի հավաքածուն:

1989 թ. հուլիսի 2: Ջեյմին փորձում է ակորդեոն նվագել:

1990 թ. դեկտեմբերի 8: Մարդ, որի գլխում միտք է ծագել:

1991 թ. մարտի 5: Ահա թե ինչպիսին է անհատական համակարգիչը:

1991 թ. ապրիլի 9: Բեյսբոլի տոմսեր:

1994 թ. մարտի 13: Ջեյմին հաճախ է կադրում երևում, բայց գնալով ավելի քիչ է ժպտում..

1994 թ. մարտի 28: Մի քիչ էլ էրոտիկա:

polaroid-photo-every-day-jamie-livingston-102

1996 թ. հունվարի 2: Երբեմն պարզ չէ՝ ով է լուսանկարում:

1996 թ. հունիսի 26: Երկվորյակ-աշտարակները:

1996 թ. դեկտեմբերի 5: Լուսանկարները լիրիկական երանգ են ստանում

1997 թ. փետրվարի 13: Ջեյմին՝ անկողնու վրա:

1997 թ. մայիսի 2: Ջեյմիի առողջական վիճակը վատանում է, նա հայտնվում է հիվանդանոցում «քաղցկեղ» ախտորոշմամբ:

1997 թ. մայիսի 4: Վիրահատության հետևանքով մնացած սպին գլխի վրա:

1997 թ. հունիսի 2: Ինքնալուսանկար:

1997 թ. հունիսի 24: Դեղերը դառնում են նրա կյանքի անբաժան մասը:

1997 թ. հուլիսի 29: Քիմիաթերապիայի պատճառով Ջեյմին կորցնում է մազերը:

1997 թ. օգոստոսի 13:

1997 թ. օգոստոսի 21:

1997 թ. սեպտեմբերի 11: Ջեյմիի մազերը նորից աճում են:

1997 թ. սեպտեմբերի 29: Սակայն հիվանդությունը չի նահանջում, նա նախկինի պես լուրջ հիվանդ է:

1997 թ. հոկտեբերի 5: Որոշում է առաջարկություն անել իր ընկերուհուն: Նա համաձայնվում է ամուսնանալ:

1997 թ. հոկտեմբերի 7: Նրանք երկու օր անց ամուսնանում են:

1997 թ. հոկտեմբերի 10: Միասին են: Այդպիսի օրը մի քիչ վիսկի կարելի է:

1997 թ. հոկտեմբերի 20: Ջեյմիին տանում է շտապօգնությունը:

1997 թ. հոկտեմբերի 25: Ջեյմիի վերջին լուսանկարը: Նա 41 տարեկան էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել