Image result for unibankՍիրելի ֆռենդիկներ ու ֆռենդուհիկներ, այժմ ես ձեզ կպատմեմ մի սարսափելի հեքիաթ մի թյուրիմացության մասին, որը կոչվում ա Unibank:
Ուրեմն այսպես՝ մոտ երկու շաբաթ առաջ ես՝ նվաստս, մտել եմ Unibank-ի մասնաճյուղերից մեկը, որպեսզի վճարեմ ապառիկը: Բնականաբար, պատուհաններից մեկի մոտ հերթ ա, և ես ստիպված պետք է սպասեի երկար ժամանակ: Ինչ խոսք, սպասեցի համբերատարությամբ:
Երբ մնացել էր ընդամենը մեկ հոգի, որից հետո ես պետք է մոտենայի պատուհանին, լսվեց աշխատակցուհու ձայնը, որը ի լուր բոլորի խրոխտ ազդարարեց, որ հիմա գնում է ընդմիջման, ու մենք ստիպված պետք է մոտենանք հարևան պատուհանին, որտեղ արդեն իսկ գործում էր մոտ 20 հոգանոց հերթ:
Այսինքն՝ իմ այդքան ծախսած ժամանակը զուր էր, ու ես պետք է մոտենայի հարևան պատուհանին նորից հերթ կանգնելու համար: Բնականաբար, սկսվեց գոռում-գոչյուն, որտեղ ամենաբարձրը լսվում էր նվաստիս ձայնը: Մոտ 5 րոպե տևած վերբալ քաշքշուկից հետո մոտակայքում նստած մի կին միջամտեց, ու պարզվեց, որ այդ կինը այդ մասնաճյուղի ղեկավարն էր, ու մինչ այդ նա ուղղակի առանց ձայն հանելու, հանգիստ լսում էր, թե ինչ ա կատարվում իրենից մի քանի քայլի վրա:
Ղեկավարը մեծահոգաբար աշխատակցուհուն հրահանգեց շարունակել աշխատանքը և սպասարկել բոլորին, ինչից հետո գնալ ընդմիջման: Կրքրեը փոքր-ինչ հանդարտվեցին, ես հանգստացա ու սպասեցի իմ հերթին, իսկ արդեն բավական դժգոհ դեմքով աշխատակցուհին շարունակեց աշխատանքը:
Երբ հերթս մոտեցավ, ես մոտեցա պատուհանին, ասացի, որ պետք է վճարեմ ապառիկի հերթական վճարը, և խնդրեցի հիշեցնել, թե որքան էր կազմում ամսական վճարը, քանի որ ուղղակի չէի հիշում:
Եվ այդտեղ ինձ սպասվում էր երկրորդ հարվածը: Աշխատակցուհին հանկարծ հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում ինձ ասի, թե որքան պիտի վճարեմ, ու ես ստիպված եմ հիշել, գուշակել, թե որքան է կազմում ամսական վճարը: Երբ հետաքրքրվեցի, թե դա ինչ նոր զիբիլ է, երբ ես տարիներով բանկերին վճարումներ եմ կատարել և նման դեպք չի եղել, որ բանկը չնշի, թե որքան գումար եմ պարտք տվյալ ամսին, ինձ ասացին, որ դա նոր որոշում է, և եթե դժգոհ եմ, դա իմ խնդիրն է:
Ես ստիպված մոտավոր ինչ-որ գումար առաջարկեցի, աշխատակցուհին ասաց, որ այդ գումարը բավարարում է, բայց այդպես էլ չհայտնեց, թե պայմանագրով սահմանված վճարը ինչքան էր: Հետագայում տանը պայմանագրով պարզեցի, որ իզուր ավել գումար էի վճարել, որը կարող էի չվճարել:
Մի խոսքով՝ այսպիսի հիմար պատմություն:
Պետք է նշեմ ի լուր բոլորի, որ UNIBANK-ը Հայաստանի ամենասարսափելի սպասարկում ունեցող բանկերից մեկն է, և այս պարտքիս մարումից հետո չեմ պատրաստվում այլևս երբեք գործ ունենալ այս բանկի հետ:
Եվ սա այն դեպքում, երբ բանկը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի հաճախորդի մոտ լավ տպավորություն առաջացնի, հաճախորդին պահի իր մոտ: Ի վերջո Հայաստանում բանկային ոլորտում լուրջ մրցակցություն կա:
Արդարության համար պետք է նշեմ, որ կան բանկեր, որոնց հետո գործ ունենալը միայն հաճելի տպավորություն է թողել ինձ մոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել