Նյու Յորքում պլաստիկ վիրաբույժները ստեղծել են դեմքի ամենաթանկարժեք տրանսպլանտը հրդեհից տուժած հրշեջի համար։ Այրվածքներն այնքան խորն էին, որ վիրաբույժները նոր դեմք ստեղծեցին։

694

Պատրիկ Հարդիսոն անունով հրշեջի հետ դեպքը տեղի է ունեցել 15 տարի առաջ. նրա վրա փլվել է այրվող տան տանիքն, ու հրշեջի դիմակը հալվել է նրա դեմքին։ Նա ապրեց, բայց դեմքը վերածվեց մի մեծ սպիի։

Այսպիսի տեսք ուներ նա մինչև հրդեհը։

2000

Դեմքի մաշկի պատվաստման համար դոնոր է հանդիսացել վթարի հետևանքով կոմայի մեջ ընկած մի երիտասարդ, ում ուղեղը մահացել էր արդեն։ Նրա ծնողները տալիս են համաձայնություն, որպեսզի վիրահատությունը տեղի ունենա։ Պատրիկի ողջ մնալու շանսերը նման վիրահատությունից հետո բժիշկները գնահատել են 50 տոկոս, սակայն նա ասել է, որ առանց մտածելու կհամաձայներ, եթե նույնիսկ ավելի քիչ լինեին շանսերը։

dr-eduardo-rodriguez-and-face-transplant-team

Վիրահատությունն իրոք բարդ է անցնում, ավարտից հետո էլ ողջ մնալու համար մի քանի շաբաթ Պատրիկը անընդհատ բժիշկների հսկողության տակ է լինում ու դեղահաբեր է ընդունում։

Իսկ այս նկարում վիրահատությունից արդեն 3 ամիս է անցել․

1533

«Վերջապես նորմալ մարդու տեսք ունեմ ու գոնե կարող եմ հայելու մեջ նայել»,- ասել է Պատրիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել