Картинки по запросу վիգեն սարգսյանՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Իրան:
Մի քանի դիտարկումներ` կապված այս այցի հետ.
- ՀՀ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրան վերջին անգամ տեղի է ունեցել 2010թ.-ին, իսկ անցած 7 տարիների ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումների դիտանկյունից տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք առավել քան երբևէ Իրանի և Հայաստանի շահերը դարձրել են համադրելի և ավելի կարևորել որոշ անվտանգային խնդիրների շուրջ համատեղ ծրագրային մոտեցումների փաթեթի մշակումը:
- ՀՀ պաշտպանության նախարարի այցի ժամանակ սպասվող երկկողմ քննարկումները այս անգամ լինելու են ավելի առարկայական` հաշվի առնելով այն նախադրյալները, որոնք ստեղծվել են Ապրիլյան քառօրյա պատերազմից և Իրանի հյուսիսային սահմաններին որոշ պետությունների հրահրմամբ կատարված ոտնձգություններից հետո:
-Ենթադրում եմ, որ ամենայն մանրամասնությամբ քննարկվելու է նաև իսրայելական արտադրության անօդաչուների դեմ պայքարելու համատեղ ծրագրի հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել