Картинки по запросу զբոսաշրջիկՌուսաստանը ոչ միայն կարևոր հարթակ է ՀՀ-ի համար որպես արտադրանքի իրացման շուկա, այլ նաև հնարավորություն է զբոսաշրջային ոլորտում մարդային հոսքերը ավելացնելու համար: Այդ ուղղությամբ որոշ ժամանակ առաջ կայացվել է մի շատ կարևոր որոշում, որի համաձայն՝ ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Հայաստան ներքին անձնագրերով:

Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար նաև այն հանգամանքով, որ այստեղ չկա լեզվի խնդիր, ինչը կարող էր բացասական ազդեցություն ունենալ: Ներկայումս պատրաստվում են զբոսաշրջային փաթեթներ ՌԴ շուկայի համար: Հաջող ծրագրերի դեպքում հնարավոր է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը ավելանա մոտ ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել