Վերջին շրջանում տեսածս անհեթեթություններից.
1. Մեծ գովազդային վահանակ Տիգրան Մեծ փողոցում (Սիլաչու կամուրջ չհասած), որի վրա մեծ-մեծ տառերով գրված է «book you future», այն ինչ պետք է գրված լիներ «book _Y_ou_R_ future»:
2. Ինչ-որ ՍՊԸ-ի գովազդ «Հ2» հեռուստաալիքով, որում գրված է «Շնորհավորում ենք մայության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այնինչ պետք է գրված լիներ «Շնորհավորում ենք մայ_Ր_ության և գեղեցկության տոնի կապակցությամբ», այն էլ դա պետք է Ապրիլի 7-ին գրված լիներ, քանի որ Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է:
3. Աշխատանքի որոնման կայքերից մեկում «D» կարգի վարորդական իրավունք ունեցող աղբահանության աշխատակցի թափուր տեղ, որի համար CV է հարկավոր ներկայացնել: Աշխատանքի ընդունումը՝ հարցազրույցով...
Անհեթեթությունների շարքն անսպառ է: Եվ որքան շատ ես դրանց հանդիպում, այնքան ավելի խորն ես գիտակցում, թե որքա՞ն լավ կլիներ, որ ամենքն իր տեղում լիներ. բանվորը՝ բանվորի, պատգամավորը՝ պատգամավորի, ուսուցիչը՝ ուսուցչի, լրագրողը՝ լրագրողի, ոստիկանը՝ ոստիկանի, քննիչը՝ քննիչի, տաքսիստը՝ տաքսիստի, նախարարը՝ նախարարի, բլոգերը՝ բլոգերի, գործավարուհին՝ գործավարուհու, թիկնապահը՝ թիկնապահի... Անգրագետը՝ անգրագետի, բոշեն՝ բոշու, փաշեն՝ փաշու... Ամենքն իր տեղում լիներ, ամենքն իր տեղը գիտենար... Այ այդ ժամանակ շատ բան այլ կլինի, այդ ժամանակ «Երկիրը երկիր կլինի»... Ողջ լինեմ, աչքովս տեսնեմ:

Հ.Գ. Մի փոքր երկարի մեջ բարի լույս քեզ, Աշխարհ Հայոց: :)
/©Հովազ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել