Էն, որ ասում են, թե էսօր մենակ ծառայածների տոնն է, ղալլաթ են անում։ Իմ մաման չի ծառայել, բայց էսօր իրա տոնն էլ է, որովհետև իր երկու որդիներն էլ ծառայել են։ Զինվորը վակուումից չի առաջանում ու իր ծառայության ծանրությունն ու պատասխանատվությունը մենակով չի կրում։

Էն, որ ասում են, որ պետք չի համազգեստով նկարներ դնել, ղալլաթ են անում։ Մարդու որոշելիքն է։ Ի վերջո, կյանքիդ ամենաքաղացր փուլից 2 տարով կանաչ մարդուկ դառնալու բոնուսներից մեկը հենց նա է, որ երբ ուզենաս, կարող ես հպարտանալ, որ կանաչ մարդուկ ես եղել։

Էն, որ ասում են մենք բանակ չունենք, ունենք ուժեղ անհատներ ու այլ լոլոներ, ամենամեծ ղալլաթն են անում, որովհետև․․․ Lավ, լավաշ գրառում չսարքեմ, պարզապես ասեմ, որ այդ մարդիկ բանակից նույնքան հեռու են, որքան խոզը՝ տուռնիկից։ Բանակը համակարգ է, որը իր բոլոր թերություններով հանդերձ գործում է։ Ու ապրիլը ոչ միայն չհերքեց, այլ փաստեց սա։

Մի խոսքով` շնորհավո՜ր :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել