Картинки по запросу անձնագիրԻրազեկում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրվելու մասին:

Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրվելու դիմումը կարող է ներկայացվել նախնական ցուցակները հրապարակելուց հետո: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ քանի դեռ չեն կազմավորվել ընտրական տեղամասերը և դրանից հետո ընտրողների ցուցակները, դիմումը դառնում է առարկայազուրկ:
Այսինքն՝ առանց ընտրողների ցուցակների առկայության հնարավոր չէ անձին ընդգրկել ըստ գտնվելու վայրի գոյություն չունեցող ընտրողների ցուցակում: Առավել ևս, տեղեկանքի տրամադրման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է 3-օրյա ժամկետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել