Картинки по запросу տեղական արտադրանքՀայաստանի պես փոքր շուկա ունեցող պետությունների համար առաջնային խնդիր է տեղական արտադրության զարգացումը: Այդ առումով առկա են խնդիրներ հատկապես տնտեսական ճգնաժամից հետո, երբ դեպի ՀՀ հոսող գումարները պակասեցին: Գործադիր մարմնի ղեկավարը արդեն իսկ տվել է հանձնարարականներ ներմուծումը տեղական մրցունակ արտադրանքներով փոխարինելու համար: Բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ մեկ օրվա ընթացքում, և անհրաժեշտ է երկարատև ու արդյունավետ աշխատանք:

Գլոբալ առումով տեղական արտադրությանը նախապատվություն տալը միայն պետության խնդիրը չէ: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես Թուրքիայից ներմուծվող արտադրության կրճատմանը: Նախորդ տարվա ցուցանիշների համաձայն՝ այդ երկրից Հայաստան է ներկրվել 150 միլիոն դոլարի ապրանք և դա այն դեպքում, երբ դեպի Թուրքիա հայկական ապրանքների մուտքը արգելված է:

Այս խնդիրը, կարծում եմ, ուշադրություն է պահանջում: Վստահաբար կարելի է ասել, որ տեղական արտադրությանը զարկ տալու դեպքում թուրքական արտադրանքի ներկրումը եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշակիորեն հնարավոր կլինի նվազեցնել և գումարը շրջանառել սեփական պետության սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել