Похожее изображениеԻնտերնետից օգտվողների մասնաբաժինը 2015 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 5%-ով: Արդեն հասել ենք 55%-ի տոկոսի շեմը...

2013-2015 թվականաններին ինտերնետից օգտվողների թիվը յուրաքանչյուր տարի գրեթե կայուն՝ 5 տոկոսանոց աճ է գրանցում: 2013-ին թիվը մոտավորապես 45 տոկոս էր:

Տվյալները՝ կապի և տրանսպորտի նախարարությունից:

Այնպես չէ, որ սա լավագույն ցուցանիշն է, բայց համաձայն worldometers-ի ալգորիթմի, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, ապա մենք առաջ ենք Ուկրաինայից, Մեքսիկայից, Ֆիլիպիններից, որտեղ ինտերնետ օգտատերերի թիվը 49 տոկոսից պակաս է:

Սա, բնականաբար, դոգմատիկ հանգամանք չէ, որ եթե Ֆիլիպիններից առաջ ենք, ուրեմն՝ պետք է դադարեցնենք Հայաստանում ցանցի հասանելիությունը մեծացնել, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել