Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով նոր քրեական գործե՞ր են սպասվումԴրական, եթե չասեմ հեղափոխական տեղաշարժեր են նկատվում սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործի հետաքննությունում, ընդ որում, սա ասում են նաև Մհերյանի հարազատները։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նոր քննչական խումբ է ձևավորվել, որը կարող է քանդել այս գործի կծիկը։ «Բավականին լուրջ գործ է արվում: Ես իմ հույսը կապում եմ այդ նոր խմբի հետ»,-ասել է Գևորգ Մհերյանի եղբայրը՝ Պետրոս Մհերյանը։
Ուշագրավ հայտարարություն է արել նաև Մհերյանի հայրը.
«Մարդասպանին սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Գեւորգը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: 
Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերվում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց ոչ միայն ֆլեշկեքը չկան, այլեւ ֆաքսը եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»։
Դե կարծում եմ՝ այսպիսի զարգացումները ամբողջությամբ տեղավորվում են հետընտրական նոր մթնոլորտի տրամաբանության մեջ, ու կարծում եմ, որ դեռ շատ ջուր կքաշի այս պատմությունը, և շատ «գլուխներից կբռնեն»։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել