Artsakhpress.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել սահմանադրության վերանայված պաշտոնական տեքստի հրապարակման մասին։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցին Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի խոսնակի և խմբակցությունների ղեկավարների, վարչապետի, Գերագույն դատարանի նախագահի, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական պալատի ղեկավարների ներկայությամբ։

Գործակալության փոխանցմամբ՝ արարողության ժամանակ նախագահը նշել է, որ հիմնական օրենքում ընդհանուր առմամբ կատարվել է 40 փոփոխություն. «Նրանում նաև վերացվել է նախկինում առկա պետական (ղրղզերեն) և պաշտոնական (ռուսերեն) լեզուներով անճշտությունները»։

Հրամանագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի պետական ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո։ Այն տեղի կունենա հունվարի 29-ից ոչ ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել