Картинки по запросу կարեն կարապետյանՎարչապետի մոսկովյան այցը բավական հուսադրող ֆինանսական արդյունքներ ունեցավ: Սակայն գումար հավաքելը գործի կեսն է: Մյուս կեսը դրա արդյունավետ ծախսելն է: Այս դեպքում արդյունավետը կարող է երկու բան նշանակել՝ օգուտ երկրին կամ օգուտ ՀՀԿ-ին:

ՀՀԿ-ին օգնելու համար պետք է ծախսել արագ ու կարճ ուղիներով, որ շուտ հասնի ժողովրդին, դա առհասարակ կա՛մ շինարարությունն է, կա՛մ գյուղատնտեսությունը: Մի դեպքում փուչիկ ես ուռցնում, մյուս դեպքում՝ պարզապես փողը քամուն տալիս:

Հայաստանին օգնելու համար այդ փողը պիտի դրվի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մեջ, որոնց օգուտը մի 2-3 տարի հետո նոր կարող է երևալ։ Դրանցից մեկը մոլիբդենի իզոտոպների արտադրությունն է, մյուսը՝ արհեստական բյուրեղների աճեցումը: Իրականում ուրիշ տարբերակներ չկան էլ:

Հուսով եմ՝ ռազմավարական մտածելակերպը կհաղթի: Փառք աստծո մեր պոպուլիստները այնքան անտաղանդ են, որ իրենց չեզոքացնելը մի քանի ժամվա գործ է։ Պարտադիր չէ գյուղի վրա փող վատնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել