Հայ քաղաքական միտքն, անշուշտ, հարուստ է. ունի դարերի պատմութուն, հազարամյակների ընթացք, երբեմն գտնվել է տեղատվության, երբեմն՝ մակընթացության մեջ: Դրանով հանդերձ, կարմիր գծի նման շարունակվում է մի մտայնություն, որ գալիս է դարեդար: Դատելով զարգացման տեմպերից, համոզված եմ, որ այն կապրի այնքան, որքան հայ ժողովուրդը: 
Ըստ այդմ … ժամանակ առ ժամանակ քաղաքական մտքի որոշ ռահվիրաներ, մտքի տիտաններ, քաղաքական իմաստուններ, նույնիսկ սկսնակ, բայց ազգի ցավով տառապող երիտասարդներ հրապարակ են բերում այն միտքը, որ մենք մեր հարևաններից տարբերվում ենք մեր ինտելեկտով, իմաստնությամբ, հասունությամբ և այլն: 
Նրանք հաստատապես շեշտում են, որ թեև մեր հարևաններն ունեն գազ, նավթ, ինչի արդյունքում հասնում են այս կամ այն հաջողությանը, բայց մենք դրան կարող ենք հակադրել վերը նշված հատկանիշներով…Հանճարեղ է ասված: 
Մի փոքրիկ բայց. ե՞րբ է այդ իմաստնությունը, հասունությունը, համազգային խելացիությունը կոնկրետ և առարկայական պտուղ տալու, որ ամեն մեկս զգանք մեր մաշկի վրա, այն տեսանելի լինի բոլորիս, և վերջապես՝ պատմության սխալ դրվագներից դասեր քաղելու փոխարեն անընդհատ չկրկնենք այն, ինչպես պատմությունն ի շրջանս յուր…
…Քանի դեռ հետևություն չկա, գազն ու նավթը ավելի ընկալելի, շոշափելի են լինելու…իսկ մենք կշարունակենք խաղալ մեր պատմության հերթական արարը՝ ինքնախաբեության բեմում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել