«Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել։
 
Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետև ազատված շենքը գնել։ Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել։ Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը։ Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունը։ Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել