«2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստանին մատակարարվել Է 1.87 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2.6 տոկոսով քիչ է 2015 թվականի ծավալներից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այս մասին խոսել են ՀՀ և ՌԴ վարչապետները։

Թե որն Է գազի սպառման ծավալների նվազման պատճառը, առայժմ հայտնի չէ ներքին սպառման համար Հայաստանում օգտագործվում Է միայն ու բացառապես ռուսական գազը։ Եվ ծավալների նվազումը կարող Է պայմանավորված լինել եղանակով, սպառողների գնողունակության անկմամբ. կամ Էլ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գազի սպառման ծավալների նվազեցմամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ գազի սակագինը ՀՀ սպառողների համար նվազեցվեց։ «Գազպրոմ Արմենիան» հույս ունի, որ գազի էժանացումը կհանգեցնի սպառման ծավալների աճին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել