Ապահով Հայաստանով այսօր ես, երկու ընկերներս ու փոքր եղբայրս գնում էինք Հանքավան: Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազդ գյուղի մոտ (նախկին անունը Թաքառլու), մի փոքրահասակ տղա գոռալով կանգնեցրեց մեքենան:

-Ինձ Հանքավան կտանե՞ք:
Դե ընկերս, որ վարում էր մեքենան, ասաց՝ նստի, ազիզ ջան: Նստեց երեխան, մյուս ընկերս էլ թե՝ բա ի՞նչ կա Հանքավանում, մենակ գնում ես, քանի տարեկան ես, ու տենց հարցեր:


Երեխան էլ ասաց, որ գնում է Հանքավանի հանգստյան գոտու մոտից շշերը հավաքի, բերի գյուղի խանութ, հանձնի, ու եթե 34 շիշ հավաքի, խանութի աշխատողն իրեն 5 հաց կտա, ու էսօր այդ հացը կուտեն:

Եղբայրս, որ տենց բան դեռ չէր տեսել, մենակ հայհոյում էր իշխանություններին, ես լռում էի, ընկերներս հարցեր էին տալիս:

Պարզվեց, որ իրանց գյուղում էլ ընտրակաշառք բաժանել են, բայց իր մայրիկին ու տատիկին այդ տարիքով փող բաժանողները չեն տվել, պարզվեց, որ երեխայի հայրը խոպանում մահացել է 2002 թվականին, ինքը ունի 17 տարեկան քույր ու ամեն օր շիշ է հավաքում և խանութից հաց վերցնում:

Իսկ այդ ամենից հետո եկել եմ Երևան, տեսնում եմ Սերժի, Րաֆֆու, Լևոնի, Ռոբերտի, Ծառուկյանի, չգիտեմ մնացածների պայքարն ու...

Հիմա ես մի բան եմ հարցնում՝ ու՞ր է այն ապահով Հայաստանը, որի մասին ասում էիք: Գնացեք գյուղերը, տեսեք, թե մարդիկ ինչքան վատ են ապրում, իջեք ջիպերից, հոգացեք մարդկանց մասին, թե չէ այդ երեխան մի օր որ մեծացավ, ձեզանից վրեժխնդիր է լինելու, նախ որ իր հայրը ստիպված գնացել է խոպան, հետո, որ այժմ ինքը ամենաանապահովն է:

Ահա, մեր ապահով Հայաստանը: 

Իմ ապահովությունը այդ երեխան էր, որ մուրացկանություն չէր անում, այլ 13 տարեկանում գնում էր ու շիշ հավաքում, որ իր աշխատանքով տան, հացը տանի ու տա:

Կեցցե այդ երեխան, ու կորչեն այս իշխանությունները: Կորչի քաղաքականությունը, մեր ապագան այդ երեխաներն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել