Աբսուրդի թատրոն ա, լուրջ եմ ասում, ի՞նչ ա խոսում, ի՞նչ ա ասում, ի՞նչ երիտասարդ հանրապետական...... Բարոյականություն, բարոյախոսություն, Աստվածաշունչ, ճշմարտություն, հաղթանակ, Բայքար, սերմնացան, բերք, շեֆ, հա հետո ի՞նչ, պարոն Հովհաննիսյան, հետո՞: Ինչպե՞ս եք պատրաստվում հասնել դրանց ԴԵ ՖԱԿՏՈ իրականացմանը: Ինչպե՞ս: Բոցաշունչ և ոչ առարկայական ելույթներով ո՞ւր եք տանում ժողովրդին, վերջիվերջո հասկացեք՝ քաղաքականությունը ընդամենը ելույթների բովանդակությամբ պայմանավորված գործընթաց չէ: Պետք են հստակ քայլեր, որոնք Դուք կամ չգիտեք, կամ էլ պարզապես չեք ուզում և/կամ կարողանում անել: Ժողովրդի դեմ խաղ չկա ասելով չեք ապացուցում, որ ժողովրդի դեմ խաղ չկա, երիտասարդ հանրապետականներին Ազատության հրապարակի ամբիոնից պատասխանելով չեք ապացուցում Ձեր ճշմարտացիությունը, Ձեր այսպիսի քաղաքականությամբ որևէ արդյունքի չեք հասնելու և ավելի եք հիասթափեցնելու ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր զանգվածին: Կոչ եք անում Մահաթմա Գանդիին, իսկ գոնե գիտե՞ք, որ Գանդին գիտեր՝ ինչ է անում և իր կողմնակիցներին հստակ ասում էր՝ ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ միջոցով ազատագրելու ենք Հնդկաստանը, և Ազատագրեց: Դուք ի՞նչ եք ասում: ԵԹԵ-ներով տեղ չեն հասնում, և Դուք արդեն մոտենում եք այս շարժման մայրամուտին Ձեր ԵԹԵ-ներով: 
Հ.Գ.1 Մի բան էլ. ես Քաղաքագիտության բաժնի ուսանող եմ և ինչքան հասցրել եմ սովորել և կարդալ քաղաքագիտության տեսությունը, գիտեմ Դե Ֆակտոյի և Դե Յուրեի տարբերությունը և ինչպես հասկանում եմ, կամ Դուք դրանց տարբերությունն ու նշանակությունը չգիտեք, կամ ողջ քաղաքագիտական տեսությունն է սխալ գրված: Դե Ֆակտո նշանակում է Փաստացի, իսկ դե յուրե նշանակում է իրավական կամ օրենքով հաստատված: Դուք արդեն գրեթե մեկ ամիս, Սերժ Սարգսյանին համարում եք Դե Ֆակտո նախագահ, որը նշանակում է փաստացի, բայց ըստ գործնականում ընդունված կարգի այն անձը, ով իրեն համարում է ընտրված ժողովրդի կողմից, և դա փաստացի այդպես է, այդ անձն է համարվում դե ֆակտո նախագահ, իսկ այն անձը, ով ըստ տվյալ երկրի օրենքների համարվում է երկրի նախագահ, նա դե յուրե նախագահն է: Դուք երևի հուզմունքի պատճառով խառնել եք իրար, բայց համենայն դեպս տերմինների ճիշտ օգտագործումը միայն Ձեր օգտին է:
Հ.Գ.2 Արդեն գրառումս ավարտում էի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին, այնուամենայնիվ այս քայլը ևս անհասկանալիների շարքին է դասվում, և որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ իմ կարծիքի և հարցադրումների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել