Times.am-ը գրում է.
 Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար է խնդրել օգնելու համար սիրիացի փախստականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել ոչ միայն փախստականներին, այլև նրանց ընդունող համայնքներին այնքան անհրաժեշտ օգնությունը: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենը:

Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ կպահանջվի ևս $3,4 մլրդ` բավարարելու համար Սիրիայի 13,5 մլն մարդու, այդ թվում` մինչև 5 տարեկան 2 մլն երեխաների հումանիտար կարիքները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել