Image may contain: 1 person, close-up and outdoorՍահակաշվիլին Վրաստանը զարգացման ռելսերի վրա դրեց ու իշխանափոխություն արեց՝ եվրատլանտյան օրակարգ բերելով, որին հաջորդեցին և՛ ներդրումների հոսքը, և՛ խորքային բարեփոխումները, և՛ մնացածը: Հայրիկյանը, միգուցե նաև այլք, ովքեր եղել են եվրոպական ինտեգրման ջատագով, ասում են՝ մինչև խավարը չցրենք, ծիածանի գույները չեն երևալու: Այ ընկերներ, հո խավարը չենք ցրում, որ ծիածանը տեսնենք: Փոխաբերական ակնարկված գույները օգտագործվում են հենց այդ խավարը ցրելու համար: Համ էլ ասես, թե այդ դաշինքում ավելի շատ կարմիր գույնով է ամեն ինչ լինելու... Տո խավարի մեջ ե՞րբ է ծիածան թաքնվել, որ մի հատ էլ բացեք, ու այն երևա:
Կա՛մ չեն հասկացել հարևան երկրում տեղի ունեցածը, կա՛մ մեզ են հիմարի տեղ դնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել