Անցյալ դարի 90-ականներից աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևավորումից հետո Անդրկովկասում տիրող զարգացումները գրեթե չեն դադարում: Տարածաշրջանում շարունակվում են առկա մնալ ոչ միայն «տաք կետերը», այլև այստեղ բախվում են համաշխարհային գերտերությունների շահերն ու ամբիցիաները: Սակայն իրականում պետք է փաստենք, որ լոկալ քաղաքական ու տնտեսական հարցերի լուծումներն ու կարգավորումները,որպես կանոն, պետք է տեղի ունենան գերտերությունների հետ համաձայնեցված:
Անդրկովկասյան տարածաշրջանային զարգացումերի ֆոնին հետաքրքրական է դիտարկել նախօրեին կայացած վարչապետ Կարապետյանի այցը Մոսկվա:

ՀՀ գործադիրի ղեկավարին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով, որն արարողակարգային պահանջ է` Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Կարապետյանի այցն ուշագրավ էր նրանով, որ մոտ 10 տարի ՀՀ վարչապետներից որևէ մեկը պաշտոնական այցով չէր մեկնել ՌԴ: Կարող եմ նշել, որ այստեղ առկա են որոշակի քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական ենթատեքստեր՝ հաշվի առնելով Կարապետյանի ունեցած որոշակի կապերը: Փաստենք, որ Կարապետյանը վերջին ասուլիսում չժխտեց, որ իր անձնական կապերը կարող են բերել որոշակի քաղաքական և տնտեսական դիվիդենտների: Հավելեմ, որ պաշտոնական այցը տարբերվում է աշխատանքային այցից իր ընթացակարգերով, հանդիպումների ձևաչափով, պատվիրակության կազմով և արարողակարգային այլ տարրերով: Բնականաբար այցի հիմքում չէր կարող ընկած չլինել երկկողմ հարաբերություներին նոր որակ հաղորդելու նպատակը, և որով պայմանավորված համապատասխան համաձայնությունների կայացումը: Մասնավորապես ՌԴ քաղաքացիները կկարողանան այցելել ՀՀ ներքին անձնագրերով, որոշակի քայլեր կատարել ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Վարչապետ Կարապետյանի մոսկովյան այցի հիմնական թիրախը ներդրումային պայմանավորվածություններ ձեռք բերերումն էր:

Կառավարության ղեկավարի Մոսկվա կատարած այցը բացարձակ այլ ձևաչափով սկսեցին լուսաբանել հայաստանյան մեդիա դաշտի որոշ ներկյացուցիչներ, ովքեր ցանկացած գործընթացում արհեստական ինտրիգներ են փնտրում` ստեղծելով փոթորիկ մեկ բաժակ ջրում:

Ամփոփելով նշեմ, որ անկախ նրանից, թե ինչ է թելադրում փոքր ժողովուրդի ազգային շահը, նա պարտավոր է հաշվի նստել որոշակի աշխարհաքաղաքական հանգամանքների հետ. ՀՀ-ն լինելով քաղաքակրթական խաչմերուկում պարտավոր է միշտ «ֆորմի մեջ մնալ»` ցանկացած մարտահրավերի դիմակայելու և աշխահաքաղաքական գործընթացներից հետ չմնալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել