Armlur.am-ը գրում է.
 Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ տան մեջ՝ պայթյունի հետքեր: Պայթյունի հետեւանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։ Պարզվել է, որ մահացածը 62-ամյա ազատամարտիկ Ռազմիկ Ֆառաշյանն էր։
Ով է Ռազմիկ Ֆառաշյանը

Ռազմիկ Ֆառաշյանը ծնվել է 1955 թվականին՝ Հյուսիսային Օսիայում (Օրջոնիկիձեին մերձակա Սունջա բնակավայր)։ Արմատներով Մուշից է։ Կրթությունը միջնակարգ է։ Տիրապետում է արհեստագործական մասնագիտությունների, եղել է խառատ, ապա զբաղվել դերձակությամբ։ Տեւական ժամանակ աշխատանք չի ունեցել։ ՀՀԿ անդամ է եղել, կարելի է ասել՝ ամենասկզբից։ Մասնակցել է Հայրենիքի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման մարտերին՝ 1990 թվականի Երասխավանի մարտից մինչեւ 1992 թվականի ամառ, երբ վիրավորվել է Արցախի Մարտունու շրջանում։ Պատերազմի վետերան է, համարվում է պատերազմի հաշմանդամ։ «Ես այսպես եմ պատկերացնում. եթե մարդ իր հող ու ջուրն է սիրում, այդ սերը պետք է դրսից սկսվի, որովհետեւ եւ՛ դուրսը եւ՛ ներսը, այսինքն՝ տունը, քոնն է, քո Հայրենիքն է։ Այդ տեսանկյունից ինձ համար տարբերություն չկա. եթե դուրսը կեղտոտ է, ուրեմն՝ տունն էլ է կեղտոտ։ Տունը քո օջախն է, դուրսը՝ քո հայրենիքը, այսինքն՝ մեծ օջախը։ Ու այդ մեծ օջախից է սկսվում ամեն ինչ, քանի որ այդ օջախի վրա է տունը կառուցվում։ Այդ մեծ օջախի համար են արյուն թափում, պատերազմներ անում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել