Իտալիայում ձնահյուսի տակ հայտնված հյուրանոցի զոհերի թիվը հասել է 23-իBarometer.am-ը գրում է.

Իտալիայում ձնահյուսի տակ հայտնված Rigopiano հյուրանոցի զոհերի թիվը հասել է 23-ի, հայտնում է "Ռիա նովոստին"՝ վկայակոչելով Rainews24-ը:
Նշվում է, որ փրկարարները ձյան տակից ևս երկու զոհվածի մարﬕն են դուրս բերել:

Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհերի և ևս վեց անհայտ կորած համարվողների մասին:

Հյուրանոցը ձյան տակ էր հայտնվել հունվարի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել