«Մինչ  կուսակցությունների տաք  գրասենյակներում քաղաքական կյանքը եռում է,  իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներն էլ  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ,   մարդկանց կյանքը բարելավելու մեկը մյուսից ճոխ-ճոխ խոստումներ են տալիս, շատ թոշակառուներ -10 աստիճան սառնամանիքին օրվա ապրուստն են հոգում։ Օր ծերության մեկը լոտո Է վաճառում,   մյուսը ՝ կիտրոն,   մեկ այլ  տարեց մարդ  էլ ՝   ծխախոտ։ Նրանք պետության վրա հույս դնել չեն կարող, ստացած կենսաթոշակով կենսաապահովման նվազագույն  զամբյուղը չեն կարողանում լցնել։ Անգամ այս ցուրտ օրերին Էլ առևտրի են դուրս գալիս,   որպեսզի  գազի, լույսի  ու  մնացած հոգսերը կարողանան հոգալ։ Ցուրտը հեշտ հաղթահարելու   և  օրը կարճացնելու  համար էլ երբեմն-երբեմն ննջում են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել