Վարդենիսցի կինը որոշել էր ընկերուհուց «վրեժ լուծել» «Օդնոկլասսնիկի.ռու»-ի միջոցով՝ տարածելով նրա մերկ լուսանկարներըArmlur.am-ը գրում է.
 Այն, որ տարբեր սոցիալական ցանցերով մշտապես անձին արատավորող եւ պիտակավորող ստահոդ տեղեկություններ են տարածվում, նորություն չէ, թերեւս, որեւէ մեկի համար: Հերթական դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Սյուզաննա Հ.-ն հայտնվել է ամբաստանյալի աթոռին այն բանի համար, որ իր նախկին ընկերուհու անունն արատավորող տեղեկություններ եւ լուսանկարներ է տարածել «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցում: Այսպես, ըստ մեղադրանքի՝  Սյուզաննան Նարինեի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ՝ 2016թ հուլիս 6-ին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցում ստեղծել է անվայել անհատական էջ, պատրաստել Նարինեի պոռնոգրական նկարը և այլ պոռնոգրական նյութեր, տեղադրել իր կողմից ստեղված հիշյալ էջում: Ապա գովազդել եւ տարածել է դրանք սոց. ցանցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել