Ասիայի բնակիչների լուսանկարվելու սիրելի կեցվածքը վերջերս շատ տարածված է դարձել աշխարհում: Սակայն պարզվում է՝ այդպիսի ժեստով լուսանկարները հղի են լուրջ հետևանքներով դրանց տերերի համար: Հանուն սեփական անվտանգության՝ այդպիսի լուսանկարներ մի՛ հրապարակեք սոցցանցերում: Ահա թե ինչու: Մատներով V-անման ժեստը վաղեմի պատմություն ունի: Այն երկրորդ կյանք է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուինսթոն Չերչիլի շնորհիվ, որը հաճախ այն օգտագործել է հաղթանակի նշանակությամբ, որտեղ V նշանակել է «Վիկտորիա»:

Ավելի ուշ հիպպիներն այս նշանին քիչ ավելի ուրիշ նշանակություն են տվել՝ «խաղաղություն»: Սակայն վերջերս այս ժեստի օգտագործումը հսկայական ռիսկի հետ է կապված: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ այդպիսի լուսանկարներից հեշտ է գողանալ մատնահետքերը: ІТ տեխնոլոգիաների մեր դարում հանցագործները կարող են ձեր կենսաչափական տվյալները հեշտությամբ օգտագործել հանցավոր նպատակներով:

Դա նշանակում է ցմահ հասանելիություն ձեր կենսաչափական անձնագրին և այլ անձնական տեղեկության օգտագործում (մատնահետքով մուտք տուն, հասանելիություն ձեր գաջետին, էջերին և այլն): Իհարկե, մենք մեր կենսաչափական տվյալներն ամենուր թողնում ենք՝ պարզապես դիպչելով առարկաներին հասարակական վայրերում: Սակայն լուսանկարները սոցցանցերում տիրոջը անանունության ոչ մի հնարավորություն չեն թողնում, չէ՞ որ հաճախ պրոֆիլում մենք նշում ենք մեր իսկական անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ լուսանկարներում նշում ենք մեր ընթացիկ գտնվելու վայրը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել