Ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր նշաններ և նշանակումներ։ Իսկ դրանցից որոշները նույնիսկ օգտագործում ենք սեփական էմոցիաները արտահայտելու համար։ Սակայն քչերն են մտածում այդ նշանների ծագման և իրական իմաստի մասին։

BlogNews-ը հավաքել է ամենահայտնի 7 նշանները և դրանց բացատրությունները։

Ամերսանդ («&» նշանը)


Ամերսանդ նշանը լատիներենով նշանակում է միություն (et) կամ անգլերենով՝ and: Ժամանակի ընթացքում et բառի տեսքը փոխվել է և այն դարձել է & նշան, որը նշանակում է միասնություն։

Սիրտ


Բոլորն էլ գիտեն, որ սրտիկ նշանի և իրական սրտի միջև տարբերությունն ահռելի է։ Տարածված նշանն ունի մի քանի հնարավոր բացատրություն, որոնցից ամենաարժանահավատն այն է, որ այդ պատկերը մարդիկ վերցրել են երկու կարապների միասնությունից։

Bluetooth


10-րդ դարում Դանիայի թագավոր Հարլդ Բլատանդը միավորել է բոլոր դանիական ցեղերը և միասնական պետություն ստեղծել։ Հարլդին «Կապտատամ» են անվանել, քանի որ նա շատ է սիրել հավամիրգ ուտել, ինչի պատճառով նրա ատամներից առնվազն մեկը կապույտ է եղել։ Bluetooth տեխնոլոգիան ծառայում է մի քանի սարքեր ընդհանուր ցանցում միաձուլելու համար, իսկ նշանն առաջացել է լատինատառ «H» և «B» տառերի միությունից. այս տառերը Հարլդ Բլատանդի անվան սկզբնատառերն են։

Բժշկության նշանը


Շատ քչերը գիտեն, որ այս նշանը սխալմամբ է ճանաչվել բժշկական գաղնիքի խորհրդանիշ։ Ըստ լեգենդների՝ Հերմես աստվածը այսպիսի փայտ է ունեցել, ինչի օգնությամբ կարողացել է դադարեցնել բոլոր վեճերը և համերաշխություն տարածել։ 100 տարի առաջ ամերիկացի զինվորական բժիշկները խառնել են այս նշանը մեկ այլ՝ բժշկության աստծո նշանի հետ, այդ իսկ պատճառով էլ այժմ մարդիկ Հերմեսի փայտը ընդունում են որպես բժշկության նշան։

«Սնուցում» նշան (Power)


Այս նշանը կա գրեթե բոլոր սարքերի վրա, սակայն քչերը գիտեն նրա ծագումնաբանությունը։ Դեռ 40-ական թվականների գիտնականները օգտագործել են երկուական համակարգ սարքի վիճակը բնութագրելու համար։ 1-ը նշանակել է միացված, իսկ 0-ն՝ անջատված։ Արդյունքում այդ երկու թվերը միացել են, և ստացվել է այս հանրահայտ նշանը։

Խաղաղության նշան


Խաղաղության այս նշանը ստեղծվել է 1985 թվականին՝ միջուկային զենքի դեմ բողոքում կիրառելու համար։ Իրականում այն սամոֆորյան այբբենարանի երկու տառերի՝ N և D համադրությունն է, որը նշանակում է «Nuclear Disarmament» կամ միջուկային զինաթափում (սեմոֆորյան այբուբենը ստեղծվել է դրոշակների օգնությամբ հրահանգնել տալու համար)։

«OK» նշանը


Շատ այս նշանը հասկանում են որպես «ամեն ինչ լավ է» խորհրդանշող ժեստ։ Կա վարկած, որ այս ավանդույթի հիմադիրը ԱՄՆ նախագահ Ջեքսոնն է։ Փաստաթղթերի վերջում նա մշտապես գրել է «all correct» բառը, որը նշանակում է՝ ամեն ինչ կարգին է։ Ջեքսոնը օգտագործել է գերմանական ակցենտ և գրել է «oll korrekt» կամ «OK»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել