«Ինձ չանհանգստացնե´ք». Հովիկ Աբրահամյանը տհաճ զրույց է ունեցել ՀՀԿ-ականի հետArmlur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հանդիպել են, սակայն նրանց միջև տհաճ խոսակցություն է տեղի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում Թադևոսյանը չհերքեց, որ երեկ հանդիպել է նախկին վարչապետին և զրուցել նրա հետ, սակայն հերքեց, թե խոսակցությունը տհաճ է եղել:

«Հանդիպում եղել է, երեկ ենք հանդիպել: Խոսակցություն եղել է, սակայն բացարձակ նմանատիպ բան չի եղել», – նշեց նա: Չնայած Թադևոսյանը հերքում է ոչ այնքան դրական հանդիպումն ու զրույցը, սակայն մեր տեղեկություններով, զրույցն իսկապես տհաճ է եղել, իսկ հանդիպումից հետո, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը ևս մեկ անգամ զանգահարել է Աբրահամյանին, վերջինս կոպիտ կերպով հորդորել է իրեն հանգիստ թողնել և այլևս չզանգահարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել