Картинки по запросу թուրքիա վրաստանՀայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն ԱՄՆ դոլար:

Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015 թվականին գրանցած 783 մլն դոլարի փոխարեն 2016-ին գրանցելով ընդամենը 648 մլն:
Վրաստանի 2016 թվականի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրքիան, սակայն 2015թ. համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլն-ով:

Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև ՌԴ՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել