Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած այս մամլոասուլիսյան ճգնաժամը լուծելու համար նախ պաշտոնական Բաքուն փորձեց մեկուսանալ Անար Հասանովից՝ վերջինիս մեղադրելով ինքնագործունեության մեջ. իբր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունում տեղյակ չեն եղել սույն լրագրողի հարցից։ Հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ից հասկացրին, որ նրանք չեն հավատում Բաքվի «արցունքներին», Ալիևը որոշեց զոհաբերել իր սիրելի «շան որդուն». Անար Հասանովին վտարեցին Lider TV-ից։ Սակայն ազերիների այս «բարի կամքի» դրսևորումը ևս չանցավ։ Մոսկվայից Ալիևին պարզ հասկացրել են, որ այդ հարցի հետևում կանգնած է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին։ Ալիևյան մամուլը ջանք ու եռանդ չի խնայում պաշտպանելու իրենց «կլկլացնող» դիվանագետին՝ ներկայացնելով վերջինիս որպես աշխարհում ճանաչված երկու ադրբեջանցիներից մեկը։ Երևի բոլորդ հասկացաք, որ Փոլադը երկրորդն է, իսկ առաջինը հենց ինքն է՝ ապշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը։
Ու հիմա ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած բավական ծանր այս միջադեպի վնասները նվազեցնելու նպատակով սուլթան Իլհամը Մոսկվա է գործուղում երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Համոզված եմ, որ շողոքորթության վարպետ ազերիներին նավթախավիարային դիվանագիտության միջոցով (ևս մի քանի միլիարդ դոլլարի զինտեխնիկայի գնման պայմանագիր կստորագրեն Մոսկվայի հետ) կհաջողվի մեղմացնել Մոսկվայի ցասումը և այդպիսով «ներողություն» խնդրել ՌԴ-ից։
Սակայն Լավրովի այս ապտակը դեռ երկար կհիշեն Բաքվում։
Հ.Գ. Ծանոթ լինելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և ադրբեջանական ԶԼՄ-ների մոսկովյան թղթակիցների աշխատաոճին՝ կարող եմ ասել, որ Lider TV հեռուստաընկերության թղթակից Անար Հասանովը ԵՐԲԵՔ ինքնագործունեությամբ չէր զբաղվի և առանց դեսպանատան թույլտվության որևէ հարց չէր ուղղի որևէ մեկին, առավել ևս՝ ՌԴ արտգործնախարարին։ Ինքս եմ Մոսկվայում ականատես եղել, թե ինչպես են աշխատում այդ լրագրողները և հատկապես Անարը, ով մի քայլ անելուց այն «պարզաբանում» էր ՌԴ-ում Ադրբեջանի այն ժամանակվա փոխդեսպան, իսկ այժմ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Հուդսի Օսմանովի հետ։ Ազերի լրագրողներն ընդամենն Ալիևի կամակատարներն են և երբեք աչքի չեն ընկել իրենց անկախ տեսակետներով։ Այդ մասին շատ լավ գիտեն Լավրովի ղեկավարած գերատեսչությունում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1246088818808398?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել