Картинки по запросу հարկայինՆերդրումային դաշտը խթանելու և երկրում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին չխանգարելու և անհարմարություններ չստեղծելու համար տևական ժամանակ է, ինչ կրճատվում են հարկային տեսչությունների այցելությունները:

2015 թվականի համեմատ հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2016 թվականին կրկնակի նվազել է:

Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում: Սա այն դեպքում, երբ դրանից մեկ տարի առաջ ստուգումների քանակը կազմել էր 9020:

Այդ ամենը, բնականաբար, չէր կարող դրական չանդրադառնալ տնտեսվարողների տրամադրվածության վրա, ովքեր սկսել են ավելի ազատ աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել