«Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են։ Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը։

Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի։ Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն օտարերկրյա փայատերեր, ուստի կապիտալի ավելացման նպատակով վերջին շրջանում բավականին մեծ ծավալների արտարժույթ է հոսել Հայաստան։ Այդ արտարժույթը փոխանակվել է ՀՀ դրամի և ներդրվել որպես հիմնական կապիտալ։ Արդյունքում, պատկերավոր ասած, արտարժույթի քանակը ավելացել է և նպաստավոր պայմաններ ստեղծել դրամի կայունության համար։ Փորձագետների կարծիքով, սակայն, այդ ռեսուրսը անսպառ չէ, և եթե ժամանակի ընթացքում մասնավոր տրանսՖերտների և արտահանման ծավալները չաճեն և արտարժույթի կայուն ներհոսք չապահովվի, ապա դա կարող Է ճնշում առաջացնել դրամի վրա և ստիպել արժեզրկվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել