Ամերիկյան համալսարաններից մեկի ուսանողները iPhone 6-ի և միկրոօբյեկտիվի միջոցով խոշոր պլանով լուսանկարել են դիմահարդարման համար նախատեսված վրձինները: Լուսանկարներում պարզ երևում է, թե ընդամենը մի քանի օգտագործումից հետո որքան կեղտ ու դիմահարդարման չորացած միջոց է իր վրա կուտակում հասարակ վրձինը:
Նմանատիպ միջոցները նպաստում են միկրոբների զարգացմանը, որոնք էլ իրենց հերթին բերում են մաշկի վաղաժամ ծերացման:
Պարբերաբար հեղուկ օճառով լվացեք ձեր դիմահարդարման վրձինները, որպեսզի խոսափեք նմանօրինակ խնդիրներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել