Ժամանակակից բժշկությունն այնքան է կատարելագործվել, որ հեշտությամբ կարող է տղային աղջկա վերածել և հակառակը: Հասարակության մեջ էլ հայտնվում են մարդիկ, որոնք սկզբում չեն կարողանում հասկանալ՝ ավելի շատ ով են ուզում լինել՝ կին, թե տղամարդ:

Այդպես է եղել նաև հանրահայտ տրանսգենդեր Անդրեյ Պեժիչի դեպքում: Ի վերջո նա սեռափոխվել, աղջիկ է դարձել: Հիմա նրա անունն Անդրեա է, նա բաց ֆոտոշարքի է մասնակցել:

Ահա թե նա հիմա ինչ տեսք ունի:

Մի ժամանակ Անդրեյ Պեժիչը հայտնի է դարձել իր անդրոգին արտաքինի շնորհիվ: Մեծ հայտնիություն է ստացել 2011 թ.: Մասնակցել է և՛ տղամարդկանց, և՛ կանանց նորաձևության ցուցադրությունների:

Թեև այն ժամանակ Անդրեյը տղամարդ է եղել, ընդգրկվել է աշխարհի ամենասեքսուալ կանանց թոփ 100-յակում FHM պարբերականի վարկածով:

Պեժիչի գաղտնիքը շատերին ցնցել է, բայց նույն կերպ հիացրել է: Հենց դա է նրան հնարավորություն տվել բարձրանալու փարիզյան նորաձևության շաբաթի պոդիում:

Հիմա 25-ամյա Անդրեան որոշել է աշխարհին ցույց տալ իր նոր կանացի մարմինը:

Պետք է նշել, որ Անդրեայի երկրպագուները հիացել են. «Դու հիասքանչ, աստվածային կին ես», «Ես իսկապես մտածեցի, որ դու միանգամից աղջիկ ես ծնվել: Դու հիասքանչ ես»:

Անդրեյ Պեժիչը ծնվել է Բոսնիայում:

Երբ նա 8 տարեկան է եղել, նրա ընտանիքը ռազմական հակամարտությունից Մելբուրն է փախել:

9 տարի անց նա դարձել է աշխարհին հայտնի մոդել:

Տրանսգենդերը սեռափոխվել է 2014 թ. և երկար ժամանակ դա չի բացահայտել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել