Հետազոտողները հաստատել են, որ նռան մզվածքը կարող է կանխել և/կամ վերացնել սրտի հիվանդության հետ կապված առաջնային պաթոլոգիան (ճարպային նյութերի կուտակումով պայմանավորված կորոնար շնչերակների առաջընթաց գրանցող հաստացման դեպքում):
 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նռան մզվածքն արդյունավետորեն՝

  • Նվազեցնում է զարկերակների խցանումը
  • Նվազեցնում է օքսիդացնող սթրեսի մակարդակը
  • Նվազեցնում է քիմիական ինդիկատորի մակարդակը, որը կապված է զարկերակներում բորբոքման հետ
  • Նվազեցնում է լիպիդների կուտակումները սրտամկանում
  • Նվազեցնում է սրտի լայնացման ռիսկը
  • Նվազեցնում է պաթոլոգիան, որը տեսանելի է էլեկտրասրտագրման ժամանակ

Սա այսպիսի առաջին հետազոտությունը չէ: 2004 թ. «Կլինիչեսկոյե պիտանիե» ամսագրում հրապարակվել են 3 տարվա կլինիկական ուսումնասիրության արդյունքները, որը պարզել է, որ ամեն օր նռան հյութի օգտագործումը կարող է մեկ տարում շտկել քնային զարկերակ ստենոզի դեգրադացիան ընդհուպ մինչև 29%:

Գաղտնիք չէ, որ խոլեստերինի մակարդակի նվազեցման համար պետք են ստատիններ՝ դեղ, որը նվազեցնում է լյարդում խոլեստերինի արտադրությունը, ինչի շնորհիվ նվազում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

Ցավոք, ստատիններ ընդունելու հետ կապված են շատ անբարենպաստ կողմնակի ազդեցություններ, իսկ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նուռն ունի զարմանալի հատկություններ առողջության համար և փաստացի կարող է բերել նրան, որ նռան հյութը գոյություն ունեցող դեղերի բնական փոխարինիչ դառնա: Նռան հյութը բնական այլընտրանք է, որն օգնում է մաքրել զարկերակները և կանխել սրտի հիվանդությունները:

Նուռը հայտնի է օրգանիզմի համար իր օգտակարությամբ

1. Նուռը շատ կարևոր սննդանյութեր է պարունակում

Մեկ բաժակ նռան սերմերը պարունակում են 144 կալորիա, 7 գ. բջջանյութ, 3 գ. սպիտակուց, վիտամին С, վիտամին К, ֆոլաթթու և կալիում: Ունեն նաև հակաօքսիդանտների տպավորիչ մակարդակ, որոնք օգնում են կանխել թթվեցումից բջիջների վնասումը:

2. Նուռը պարունակում է 2 հզոր բուսական միացություն

Punicalagins՝ չափազանց հզոր հակաօքսիդանտներ, որոնք հայտնաբերվել են նռան հյութի և կեղեևի մեջ, իսկ նռան սերմերը պարունակում են ճարպային թթուների հիմնական աղբյուրը՝ punicic թթու (նռան սերմերի յուղ): Այս երկու միացությունները պատասխանատու են առողջության համար օգտակարության առավել մեծ մասի համար:

3. Նուռը հակաբորբոքային հատկություն ունի

Նռան հակաբորբոքային հատկությունն այն դարձնում է իդեալական օրգանզիմում բորբոքումը նվազեցնելու համար, ինչն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, Ալցհեյմերի հիվանդությունը, ճարպակալումը:

4. Նուռն օգնում է նվազեցնել արյան ճնշումը

Եվս մեկ ուսումնասիություն ցույց է տվել, որ պրական նռան 150 մլ հյութ օգտագործելու դեպքում երկու շաբաթվա ընթացքում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց շրջանում դիտվել է արյան ճնշման զգալի նվազում և նորմալացում: Այլ հետազոտություններ նույն արդյունքն են ունեցել՝ նշելով, որ նռան հյութը կարող է նվազեցնել արյան ճնշումը և նվազեցնել սրտի նոպաների և կաթվածի ռիսկը:

5. Նուռը կարող է օգնել պայքարել բակտերիալ և սնկային վարակների դեմ

Նռան բուսական միացությունները նաև հզոր բուժիչ հատկություններ ունեն, որոնք կարող են օգնել պայքարել օրգանիզմում վնասակար բակտերիաների դեմ: Ապացուցվել է, որ դրանք կարող են օգտակար լինել բակտերիաների որոշ տեսակների և սնկային վարակների դեմ պայքարում:

Դիտեք ստորև բերված տեսանյութը՝ իմանալու համար, թե ինչպես նռան թարմ հյութ պատրաստել տնային պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել