Հենց այսօրվանից հայտարարում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններին ձայն չեմ տալու ՀՀԿ-ին ու հատկապես Տարոն Մարգարյանին:

Պատճառներ: Տարոն Մարգարյանը այս ընթացքում ոչնչով աչքի չի ընկել:
Տարոն Մարգարյանը, օգտվելով իշխանական իր լծակներից, իր աներձագին (այսուհետ աներձագ-պատգամավոր) դարձրել է պատգամավոր, որ ցույց տա, թե ինքն ինչքան հզոր է:

Տարոն Մարգարյանը չի լուծել և չի կարող լուծել մայրաքաղաքի տրանսպորտի հարցը և չի կարող լուծել, որովհետև ըստ մամուլի հրապարակումների՝ մի շարք երթուղային գծերի սեփականատեր է:

Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում մյուս ՀՀԿ-ականներից, որոնք մեղավոր են Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար:

Եվ վերջապես չեմ ընտրելու ՀՀԿ-ին, որովհետև այս անգամ ևս գործիք են դառնում սիրված մարդիկ, հատկապես իմ կողմից հարգված Թոքմաջյանը, ում փոքրուց եմ ճանաչում, և Չարբախի բնակիչ Սմբատ Լպուտյանը: Մի խոսքով, սկսում ենք նախընտրական մի իրավիճակ, որի անունն էլի թյուրիմացությամբ դրել են ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել