Armenpress-ը գրում է.
 Մեծ Բրիտանիայում կբացվի «Սելֆիից մինչեւ ինքնաարտահայտում» խորագիրը կրող ցուցադրանքը՝ հայտնի մարդկանց ինքնանկարներով, որոնց թվում են ԱՄՆ­ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը: Ցուցահանդեսը նվիրված կլինի ինքնապատկերման դերին արվեստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հունվարի 23­ին հայտնել Է The Guardian­ը:
 Կազմակերպչի՝ Նայջել Հյորսթի խոսքով՝ «ցուցահանդեսում կներկայացվի սելֆիի պատմության եւ ստեղծագործական ներուժի ամբողջական վերլուծությունը»: Այն կբացվի 2017 թվականի մարտին՝ Լոնդոնի «Սաաթչի» պատկերասրահում: Ցուցադրանքը ներառում Է նկարիչներ Ռեմբրանդտի եւ Դիեգո Վելասկեսի ինքնանկարները: Նրանց հետ հավասար այցելուներին կցուցադրվեն ժամանակակից լուսանկարիչներ Թրեյսի Էմինի, Կուտլուգ Ատամանի եւ Ջունո Կալիպսոյի աշխատանքները, ինչպես նաեւ Բենեդիկտ Քամբերբեթչի այն լուսանկարը, որում բրիտանացի դերասանն այլ հայտնիների թիկունքից հայտնվում Է 2014 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ:
 Սելֆին (selfie) քո լուսանկարն Է, որը դու ինքդ ես արել: Օքսֆորդի բառարանը կազմողները 2013 թվականի նոյեմբերին «սելֆի»­ն ճանաչել են տարվա բառ, իրենց ընտրությունը բացատրելով նրանով, որ 2012 թվականի համեմատությամբ դրա օգտագործումն աճել Է 17 հազար տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել