Картинки по запросу նիկոլ փաշինյան«Ելք» դաշինքի համագումարն ընդհանուր առմամբ մեծ ռեզոնանս չառաջացրեց: Ճիշտ է, հետաքրքիր ելույթներ այնուամենայնիվ հնչեցին, սակայն ամենասպասվածը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր, ով, սակայն, հիասթափեցրեց:

Նիկոլի ելույթի «կանյոկը» Հայաստանում բանան ներկրողներն են, այդ ոլորտում առկա մենաշնորհը և իր վճռականությունը 47 րոպեում վերացնելու այդ ոլորտի մենաշնորհը:

Մենաշնորհի հարցը իսկապես խնդիր է երկրում ու դրան պետք է անդրադառնալ ամենայն լրջությամբ, սակայն երբ Նիկոլի ելույթի ամենաինտրիգային հատվածը բանանն է, դա արդեն զավեշտի է նմանվում:

Ընդ որում՝ մենաշնորհի դեմ պայքարը միայն սահմանափակվեց բանանի մենաշնորհի դեմ պայքարի հայտարարությամբ:

Իր այս հայտարարությամբ, Նիկոլը մի ձախողման պատմություն է հիշեցնում, վերջինս, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի)՝ շաքարավազի մագնատի հետ նույն ընտրատարածքում էր առաջադրվել, իսկ դա նրա շանսն էր 47 րոպեում իրավիճակ փոխել, սակայն ձայների բավականին մեծ տարբերությամբ պարտություն կրեց:

Այն ինչ Նիկոլին չի հաջողվել անել 47 օրում, վստահորեն չի հաջողվի անել 47 րոպեում: Գնալով Նիկոլը վերածվում է թաղային մակարդակի գործչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել