Картинки по запросу հյուրատունՏուրիզմի զարգացման կարևորագույն գրավականներից մեկը նորմալ և բարձրակարգ հյուրանոցային համակարգի առկայությունն է:

Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են մի քանի հարյուր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մասնավորապես՝ հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան տուն, զբոսաշրջային բնակատեղի (hostel), ճամբար: Նշված օբյեկտների մեկ երրորդը գտնվում է Երևանում:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հանրապետությունում գործող հյուրանոցների թիվը կազմում է 188, որից 71-ը գործում են Երևանում, 117-ը՝ մարզերում:

Բացի հյուրանոցներից՝ ՀՀ-ում մեծ թիվ են կազմում նաև զբոսաշրջային տները (B&B), որոնք գործում են հիմնականում գյուղական համայնքներում: 2016 թվականի վերջի դրությամբ ակտիվ գործում են ավելի քան 210 զբոսաշրջային տներ: Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մի քանի հյուրանոց:

Եթե հաշվի առնենք, որ տեսարժան վայրերի և պատմամշակության հուշարձանների զգալի մասը գտնվում է Երևանից դուրս, ապա կարող ենք փաստել, որ մարզերի հյուրանոցների և հյուրատների ցանցի ընդլայնումն ունի առաջնային նշանակություն և պետք է լինի պատշաճ մակարդակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել