Տնային տնտեսուհիներին ծանոթ է այն խնդիրը, որ ոչ որակյալ լվացքի փոշու պատճառով հաճախ փչանում է լվացքի մեքենան: Եվ կապ չունի՝ մեքենան նոր է, թե երկար ժամանակ օգտագործած: 

Կանայք միջոցներ ու ժամանակ են վատնում, մինչև գտնում են իրենց համապատասխան լվացքի փոշին, որը և շատ թանկ չէ, լավ մաքրում է հագուստը և նստվածք չի դառնում լվացքի մեքենայի համար:

Բայց կա մի հետաքրքիր հնարք, կփրկի Ձեր լվացքի մեքենաները փչանալուց. հիշեք այն:

  • 1 բաժակ ջրի մեջ լցրեք 1 ճաշի գդալ ձեր լվացքի փոշուց, լավ խառնեք, ապա դրա մեջ գցեք խաշած ձվի սպիտակուց: Թողեք մեկ օր: Հետո եթե սպիտակուցը թուլանա, ուրեմն՝ լվացքի փոշին համապատասխանում է սպիտակ և  գունավոր լվացքի համար: Եթե ամբողջովին լուծված լինի, ուրեմն՝ լավ կլվանա կեղտոտ հագուստը: Իսկ եթե սպիտակուցը նույն ձև պահպանվի, ուրեմն՝ փոշին որակյալ չէ, չի մաքրի հագուստը և կարող է փչացնել ձեր լվացքի մեքենան:
Картинки по запросу стиральный порошок
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել