Այս շաբաթ Ֆինլանդիայի մայրաքաղաքում սկսել է գործել «Ուժեղ և նուրբ հպումներ» նկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակը 423 կգ է կշռում: Դա 17-ամյա Յուուսո արջն է երկրի հյուսիսում գտնվող վայրի կենդանիների «Կուուսամո» կենտրոնից, հայտնում է mignews.com-ը:
 «Մենք պարզապես նրա համար ներկ, նրբատախտակ և թուղթ ենք թողնում: Նա երբեք խնդրելով չի նկարում, միայն երբ մենակ է, նստում է և թաթերով տրորում թուղթը»,- պատմում է Յուուսոյին խնամող աշխատողներից Պասի Յաանտին:
 Նրա խոսքով՝ «նկարելու» համար արջն օգտագործում է բացառապես սեփական թաթերը, իսկ ներկերից նախընտրում է կապույտն ու կարմիրը: Յաանտին ընդգծում է, որ ներկերը ոչ մի վնասակար ազդեցություն չեն ունենում արջի առողջության վրա:
 Յուուսոյի 15 աշխատանքների համար կենդանիների կենտրոնն արդեն 8 000 եվրո է ստացել: Հելսինկիում ներկայացված է արջի 11 «աշխատանք» և նրա նկարների վերատպություններ: Դրանք արժեն 50-4000 եվրո, ստացված ողջ գումարը կուղղվի արջերի կյանքի մասին փաստագրական ֆիլմ նկարահանելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել