Tert.am-ը գրում է.
 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործի թեմա չէ: Ըստ քաղաքագետի՝ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև միջազգային հանրությունը վաղուց հոգնել է Ադրբեջանի զուտ քարոզչական թեզերով առաջնորդվելու մարտավարությունից, այսինքն` հասկանում է, որ կա իրական քաղաքականություն և Ադրբեջանը խուսափում է լինել այդ քաղաքականության մեջ: «Այս մոտեցումը իրապես հոգնեցնող է,  դրա համար Ադրբեջանը որքան նման քայլերի է դիմում, հետզհետե արձագանքներն ավելի կտրուկ են դառնում»,-ասաց նա և նշեց, որ Լավրովը արձանագրել է, որ արցախյան հարցը տարածաշրջանային խնդիր է, ինչը քարոզչական թեզերով փորձում է Ադրբեջանը կոծկել:
 Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը կառուցված է այլ սկզբունքների հիման վրա, թեև հիմա, ըստ էության, չկա բանակցային գործընթաց, ինչի դրա համար հարցը սկսվում է քննարկվել տարբեր հարթակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել