Իրանում կին բոդիբիլդերին բանտ են նստեցրել սոցցանցերում մարզումներից լուսանկարներ հրապարակելու համար, որոնք անհամեստ են ճանաչվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:  Սպորտսմենուհու անունը չի նշվում: Ենթադրաբար, նա Շիրին Նոբահարին է, որն Instagram-ում ավելի քան 68 000 բաժանորդագիր ունի: Կինը բանտում է, քանի որ չի կարողացել ազատվել գրավի դիմաց՝ 2 մլն ռիալ (մոտ 60 դոլար) չունի:
 Նոբահարին միջազգային մրցումների մասնակցած երկու իրանուհիներից մեկն է: 2016 թ. սեպտեմբերին, երբ նա հայրենիք է վերադարձել, իշխանությունները նրան նկատողություն են արել «անպարկեշտ» սելֆիների նկատմամբ սիրո հետ կապված:

Daily Mail-ը հիշեցնում է, որ Իրանում «մերկ» տերմինը վերաբերում է կանանց, որոնց մարմինը դաստակներից մինչև ոտքի կոճերը փակ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել